Սոֆի Մխեյանը ծնվել է 1984 թվականի ապրիլի 8-ին Երեւանում: Սոֆին սովորել է Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնում: Երգչուհինսովորել է նաեւ Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դաշնամուրային բաժնում եւ Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալ բաժնում, ինչպես նաեւ մագիստրատուրայում: Սոֆի Մխեյանը մասնակցել է ‘’Դո-Ռե-Մի’’ մանկապատանեկան մրցույթ - փառատոնին: 2000-2003 թվականներին երգչուհին աշխատել է Երգի պետական թատրոնում, որպես մենակատար, երգչուհի:Սոֆի Մխեյանը շրջագայություններ է ունեցել Հայաստանի Հանրապետության մարզերում, ԼՂՀ-ում, ինչպես նաեւ արտերկրում`Իրան, ԱՄՆ, Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Պրահա, Վալենսիա, Մարսել, Հոլանդիա, Լիոն, Չինաստան, Ռուսաստանի Դաշնություն, Մոսկվա, Սանկտ-Պետերբուրգ: 2008 թվականին երգչուհին մասնակցել է Կանն քաղաքում անցկացվող փառատոնին:
Ձայնասկավառակներ
“Կյանքը քո” - 2007
“Լույս խավարում” - 2009
Մրցանակներ
“Տարվա հայտնություն” (Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն) - 2005
“Լավագույն տեսահոլովակ” ( ‘’M club’’ մրցանակաբաշխություն, ԱՄՆ)- 2006
“Տարվա հիթ” (Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն) – 2007
“Best pop – modern album” (Armenian Music Awards, ԱՄՆ ) – 2007
“Լավագույն երգչուհի” ( “Հայ 5” մրցանակաբաշխություն, Դար 21) - 2007
“Տարվա հիթ” (“Տաշիր մրցանակաբաշխություն”, Մոսկվա ) - 2008
“Լավագույն տեսահոլավակ” (‘’M club’’ AMVA մրցանակաբաշխություն, ԱՄՆ) - 2009
“Լավագույն երգչուհի” (Armenian Music Awards, ԱՄՆ ) - 2009
“Լավագույն երգչուհի” (“Տաշիր” մրցանակաբաշխություն, Մոսկվա) - 2010
“Top 10 - Լավագույն երգ” - 2007, 2008, 2009, 2010
“Լավագույն երգ” (“Ակորդ” մրցանակաբաշխություն) - 2007, 2009
“Ոսկե հիթի թեկնածու” Ռադիո մրցանակ - 2006, 2007, 2008, 2009, 2010
“ Լավագույն երգչուհի’’ (Ազգային երաժշտական մրցանակաբաշխություն) - 2010
Տեսահոլովակներ
“Իմ ընկեր” - 2005
“Սեր” - 2006
“Նայիր իմ աչքերին” - 2006
“Օրը և ներկան” - 2007
“Արժանի է” - 2008
“Որտեղ գտնեմ” - 2008
“Լույս խավարում” - 2009
“Պետք չես” - 2009
“Ճանաչիր” - 2010
“Կարոտի երազ” - 2010
“Հաճախ ժպտա” - 2011
"Ուզում են Խոսել"-2012
"Մամա"-2012
"2012"-2012